Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բավարիա»-ի դեմ հանդիպումը շատ հետաքրքիր և դիտարժան կլինի: Սակայն ֆուտբոլիստը նշել է, որ պետք է չմոռանալ Իսպանիայի առաջնության չեմպիոնության համար պայքարի մասին:
«Չեմպիոնների լիգան մեծ մարտահրավեր է: Մեզ ֆանտաստիկ խաղեր են սպասվում, որոնք, հավանաբար, դուր կգան երկրպագուներին:
Սակայն մինչև «Բավարիա»-ի դեմ հանդիպումը դեռ ժամանակ կա: Այժմ պետք է կենտրոնանանք «Ատլետիկ»-ի դեմ խաղի ուղղությամբ: Թիմի համար վճռորոշ խաղերի ժամանակաշրջան է գալիս»,- Marca-ն մեջբերում է Տորեսի խոսքերը:







































