ՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության հանրապետական առաջնությունը, որն անկացվում էր հոբելյանական 20-րդ անգամ, տեղի ունեցավ ապրիլի 15-17-ը Երևանում: Հանրապետական մրցմանը մասնակցում էին Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերը:
«Առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցումներին մասնակցել են նաև Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզիկները:
Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվն անցել է 60-ից»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը:
Երկօրյա մրցումներից հետո որոշվել են հանրապետական առաջնության հաղթողները, ովքեր ստացել են պատվոգրեր և խորհրդանշական մեդալներ:







































