Անօդաչուն հարվածել է կիրակի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջք կատարող British Airways ավիաընկերության ինքնաթիռին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չնայած դրան՝ Ժնևից ժամանած Airbus A320-ը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Ինքնաթիռում եղել է 132 ուղևոր:
Ինքնաթիռի հրամանատարը Լոնդոնի ոստիկանությանը հայտնել է, որ անօդաչուին նման օբյեկտը հարվածել է ինքնաթիռի դիմացի մասին:
Ոստիկանությունը դեպքի հետաքննություն է սկսել: Առայժմ ոչ մի ձերբակալության մասին չի հաղորդվում:
British Airways-ը հայտնել է, որ ինժեներները մանրամասն ուսումնասիրել են ինքնաթիռի կորպուսը և թույլ են տվել դրա հետագա շահագործումը՝ որևէ լուրջ վնասվածք չհայտնաբերելով:









































