Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել «Ատլետիկո»-ում: Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մտադիր է հզորացնել թիմի կիսապաշտպանության գիծը:
Նրա կարծիքով՝ ֆուտբոլիստի խաղաոճը հարմար է մադրիդցիներին: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կուադրադոն վարձավճարով հանդես է եկել «Յուվետուս»-ում, որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:







































