«Մանչեսթեր Սիթի»-ի բելգիացի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն «Չելսի»-ի դեմ առաջիկա խաղից առաջ խոսել է իր և լոնդոնյան թիմի փոխհարաբերությունների մասին:
«Ես «Չելսի»-ին ոչինչ չունեմ ապացուցելու: Խնդիրն այն չէ, որ ես վատ եմ հանդես եկել այդ թիմի կազմում, գործնականում ես խաղալու հնարավորություն էլ չեմ ստացել: Ես փորձելու եմ օգնել «Սիթի»-ին հաղթանակի հասնելու հարցում, և ոչինչ ավելին»,- ասել է Դե Բրույնեն:
Նշենք, որ Դե Բրույնեն «Չելսի» էր տեղափոխվել 2012 թվականին: Նույն մրցաշրջանում նա վարձակալական հիմունքներով հանդես եկավ Բրեմենի «Վերդեր»-ում:
Հաջորդ մրցաշրջանում Դե Բրույնեն տեղ չուներ Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում: Ընհանուր հաշվով՝ նա «Չելսի»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման և խաղաժամանակ չստանալու պատճառով հեռացավ լոնդոնյան ակումբից:








































