Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին 1-օրյա ժամկետով Թեհրան է ժամանել: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Այցի ընթացքում ծրագրված են բանակցություններ Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ:
Համարվում է նաև, որ Թեհրանում բանակցություններին մեծ ուշադրություն կհատկացվի համագործակցությանը բանկային ոլորտում, ներդրումներին և առևտրին՝ ԵՄ-ի հետ Իրանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով:
Միաժամանակ, Մոգերինիի հետ Իրանի մայրաքաղաք է ժամանել ԵՄ էներգետիկայի, գիտական հետազոտությունների, շրջակա միջավայրի, կրթության և այլ հարցերով բարձրաստիճան հանձնակատարների պատվիրակությունը:









































