Քիմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը միևնույն օրը, բայց տարբեր բարձրաշխարհիկ միջոցառումներին հայտնվել են միանման հագուստներով, հայտնում է People-ը:
Հաղորդվում է, որ նախօրեին Բերիմորը ներկա է եղել Նյու Յորքում տեղի ունեցած Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխման ամերիկյան կազմակերպության պարահանդեսին:
Պարբերականը նշում է, որ բրիտանական դքսուհին նույն օրը նույնպիսի հագուստով ներկա է գտնվել Բութանի թագավորի և թագուհու հետ փակ ընթրիքին:
Երկուսն էլ ընտրել են դիզայներ Թորի Բերչի հագուստը 1.5 հազար դոլար արժողությամբ: Ընդ որում, դժվար է եղել որոշել, թե այն ում է ավելի շատ սազել:









































