Նազիկ Ավդալյանը, ով երեկ դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բոլորիցդ շատ շնորհակալ եմ ասպիսի ջերմ մեկնաբանությունների ու նամակների համար:
Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ ես էլ իմ ձևով կարողացա ինչ-որ բան անել իմ երկրի համար: Մեր մյուս մասնակիցներին առաջիկա մրցելույթներում ցանկանում եմ հաջողություն, լիքը ոսկե մեդալներ:
Առավել ևս հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ: Բոլորիդ շատ եմ սիրում ու կրկին շնորհակալ եմ ձեզանից ամեն ինչի համար»։










































