Փալմերսթոն կատուն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նոր աշխատակիցն է, հայտնում է BBC-ն: Նա կապրի ԱԳՆ շենքում՝ Լոնդոնում, և մկներ կորսա:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ գլխավոր մուկ որսացողին պահելը չի անդրադառնա հարկատուների վրա:
Փալմերսթոնը նախկին փողոցային կատու է: Նրան գտել են Լոնդոնի փողոցում: Նա եղել է քաղցած, նիհար և առանց միկրոչիպի:















































