Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառքի հանել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` 24-ամյա կոլումբիացին կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Նշենք, որ 2014 թվականին ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակո»-ից, իսկ գործարքի արժեքը 64 մլն ֆունտ է կազմել:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգեսը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 24 խաղերի, 7 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել:











































