Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

Ռուսաստանի տնտեսությունը և ԱՄՆ դոլարի/ռուբլու փոխարժեքը արտարժութային շուկայում Մարտահրավերներ և հնարավորություններ

ԷյչԷսԲիՍի-ի փորձագետները ներկայացնում են Ռուսաստանի և աշխարհի այլ տնտեսություններում տիրող ընթացիկ անկայունությանն ու արտարժութային շուկաների վրա ազդող գործոնները և թե ինչպես կարելի է կառավարել, նվազեցնել արտարժութային ռիսկերը այսօրվա պայմաններում:

Այս նպատակով բանկը հրավիրել է ԷյչԷսԲիՍի Ռուսաստանի, Ռուսաստանի և ԱՊՀի հարցերով տնտեսագետ, ԷյչԷսԲիՍի համաշխարհային հետազոտությունների ներկայցուցիչ՝ Արտյոմ Բիրյուկովին, ով խոսել է ռուսաստանյան շուկայում առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին:

Իսկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Մարինե Նիկողոսյանը ներկայացրել է ԷյչԷսԲիՍիի արտարժութային ֆորվարդներ ծառայությունը:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը, բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լուծում է, որով կազմակերպությունները կարող են հեջավորել իրենց արտարժութային ռիսկերը:  Արտարժույթի հեջավորումը ռազմավարություն է, որն ուղղված է նվազեցնելու արտարժույթի ոչ բարենպաստ տատանումների ռիսկերը: Այն կարող է նպաստել հաղթահարելու այն խնդիրները, որոնք առաջանում են ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում, երբ ապրանքների կամ ծառայությունների առք և վաճառքը կատարվում են տարբեր արժույթներով:

Արտարժութային ռիսկի հեջավորման նպատակն է նվազեցնել ապագայում տեղի ունեցող գործարքի փոխարժեքի անորոշությունը:

Կազմակերպությունները արտարժույթի հեջավորման ռազմավարությունն ընտրելիս պետք է առաջնորդվեն այն նպատակով, որ այդ գործարքներն իրականացվում են ապագայի կանխիկ հոսքերի որոշակիության համար և ոչ թե դիտարկվեն որպես եկամտաբեր կամ վնասով ֆինանսական գործարք:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը դա առանց ձևակերպման վճարի պայմանագիր է, որը պաշտպանում է արժույթային զույգի փոխարժեքի անբարենպաստ փոփոխությունից պայմանագրի կնքման և մարման միջև ընկած ժամանակահատվածի ընթացքում: Արտարժութային ֆորվարդի հիմնական առավելությունն այն է, որ այն հնարավորություն է ընձեռում կատարել բյուջեի կանխատեսում, ստացվելիք և վճարման ենթակա գումարների արժույթների համադրում, ֆիքսված արտարժութային փոխարժեքի ապահովում որոշակի ժամանակահատվածում և ժամանակացույցով վճարումներ կատարելու հնարավորություն:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն իր բացման խոսքում նշեց. «Մենք այստեղ ենք ոչ միայն կքննարկելու, այլ նաև մեր հաճախորդներին համապատասխան լուծումներ առաջարկելու համար և կփորձենք այնպես անել, որ այս սենյակից դուրս գալիս նրանք ավելի լավ պատկերացում ունենան այսօրվա համաշխարհային տնտեսական իրավիճակի և ժամանակին բնորոշ ռիսկերի մասին: Մենք պատրաստ ենք ուրախ կլինենք, ցանկության դեպքում  օգնել մեր հաճախորդներին կազմել/կառուցել իրենց բիզնեսին համապատասխանող արտարժութային ռազմավարությունը:

Այսօրվա գործարարների համար անհրաժեշտություն է համաշխարհային տնտեսության միտումներին ուշի-ուշով հետևելը, և թե ինչ լուծումներ կարող են առաջարկել ֆինանսական հաստատություններն՝ օգնելու իրենց հաճախորդներին ռիսկերի կառավարման գործում:»

Արտարժութային ֆորվարդ՝ գործարքի պայմաններ

Արտարժութային ֆորվարդային պայմանագիրը երկու կողմերի միջև կնքվող պայմանագիր է համաձայն, որի կողմերը պարտավորվում են`

Գնել կամ վաճառել պայմանագրով ֆիքսված գումար

  • Նախապես ֆիքսված ամսաթվին
  • Նախապես պայմանավորված փոխարժեքով

Ֆորվարդ պայմանագրի գինը գոյանում է գործարքի կատարման պահի դրությամբ սփոթ փոխարժեքի և երկու արժույթների տոկոսադրույքների մակարդակների փոխհարաբերության ճշգրտման հիման վրա:

Ֆորվարդի փոխարժեքը ոչ կանխատեսում է և ոչ էլ վճար

Արժութային խումբ – USD, EUR, GBP, RUB, CHF, CAD, AUD, AED, CNY, JPY

Գործարքի նվազագույն ծավալ – 5,000 USD (կամ համարժեք)

Ժամկետայնություն – մինչև 12 ամիս

Ձևակերպման վճար – առանց ձևակերպման վճարի

Պայմանագիր

Էյչ-Էս-Բի-Սի ն Հայաստանում

Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 36,000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր ինը գրասենյակների և մոտ 380 աշխատակիցների միջոցով: 2015 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 275,405,777,000 ՀՀ դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:

^E52EC335D0F8CA44CB089FF48AC37AA5684865951215334111^pimgpsh_fullsize_distr

^A732B9F13E39D7FFF70A37DB50335D453AE2A2BE8DDABC6BE0^pimgpsh_fullsize_distr

^7E00FEE02EABA5E51688B855DB88EBE6AEF84AF57A3C08786C^pimgpsh_fullsize_distr

^36F9CC57039F5F7EAC85CE611DE1525651EDF125DF73BDCED6^pimgpsh_fullsize_distr

^94099340408F7DA59C82B41330B46B8719ACFB5DDA3CB368F5^pimgpsh_fullsize_distr

Հարցումների դեպքում դիմել Մարիամ Ադամյանին հեռախոս՝ + 374 060 65 5088,  էլ. Փոստ՝ [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում