Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը կառավարության կողմից խորհրդարանին կներկայացվի «այսօր կամ վաղը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանին կոչ է արել ընդունել օրինագիծը՝ անձեռնմխելիությունից զրկելու այն պատգամավորներին, որոնք, նրա կարծիքով, աջակցում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK):
Դա, մասնավորապես, վերաբերում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Դավութօղլուն հայտարարել է, որ տվյալ օրինագիծն արդեն իսկ պատրաստ է, բոլոր ստորագրությունները հավաքված են, և կառավարությունը դա խորհրդարանին կներկայացնի շատ շուտով:










































