Համաշխարհային խոշորագույն Christie’s և Sotheby’s աճուրդի տները վստահեցնում են, որ դիմակայում են փորձերին՝ իրենց առևտրային հարթակներով վաճառելու անտիկվարիատի առարկաներ, որոնք ծայրահեղականների կողմից դուրս են բերվել հակամարտությունների գոտիներից, առաջին հերթին՝ Սիրիայից, և համագործակցում են Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իրավապահ գերատեսչությունների հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընկերությունների մամլո ծառայությունների ներկայացուցիչները RIA Novosti-ին ասել են, թե ինչպես են ստուգում արտեֆակտները, որոց ծագումը երբեմն նույնիսկ հենց տերերի համար է անակնկալ լինում: Միաժամանակ, մշակութային համաշխարհային ժառանգության՝ անօրինականորեն ձեռք բերված առարկաներ վաճառելու փորձերը հազվադեպ չեն՝ ասել է փորձագետներից մեկը:








































