Բրիտանիայի արքայազն Հարին թագուհի Եղիսաբեթ II-ին համարում է ավելի շատ ղեկավար, քան տատիկ: The Telegraph-ի հաղորդմամբ՝ արքայազնը այդ մասին խոստովանել է Elizabeth At 90-A Family Tribute փաստագրական ֆիլմում՝ նվիրված թագուհու հոբելյանին: Պրեմիերան նախատեսվում է ապրիլի 21-ին, երբ թագուհին կդառնա 90 տարեկան:
«Ես նախկինի պես նրան ընկալում եմ ավելի շատ որպես թագուհի, քան որպես իմ տատիկ: Դուք հսկայական հարգանք եք տածում ձեր ղեկավարի հանդեպ, և ես միշտ նրան ընկալում եմ որպես իմ ղեկավար, բայց երբեմն՝ որպես տատիկ»,- ասել է արքայազն Հարին:
Փաստագրական ֆիլմում նախատեսվում է ցուցադրել հազվագյուտ արխիվային նյութ: Նախագծի հեղինակների համար հասանելիություն են տրամադրել թագուհու տեսահավաքածուին, այդ թվում՝ տեսագրություններին, որոնք նա անձամբ է արել:









































