Դատախազը պահանջել է ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին 7 տարով ազատազրկել։ Նա մեղադրվում է Բաշկիրիայից նախկին սենատոր, ցմահ ազատազրկված Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար շորթելու համար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը։
Դատախազն իր պահանջը հնչեցրել է ՌԴ մայրաքաղաքի Զամոսկվորեցկի դատարանում։ Նա պահանջել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել։
Դատարանում Իգոր Իզմեստևը հայտարարել է Լևոն Հայրապետյանի դեմ 20 մլն ռուբլու քաղաքացիական հայց ներկայացնելու մասին։








































