Մեգան Ֆոքսը հղի է, հայտնում է spletnik.ru-ն: Դերասանուհին պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ:
Երեկ Ֆոսքը ներկա է եղել CinemaCon 2016-ին Լաս Վեգասում, որտեղ նախագծի գործընկեր Ուիլ Արնեթի հետ ներկայացրել է իր նոր «Նինձյա կրիաներ-2» աշխատանքը:
Մեգան Ֆոքսը և Ուիլ Արնեթը՝ CinemaCon 2016-ին Լաս Վեգասում


Մեգանը հղիության որ ամսում է՝ դեռ պարզ չէ, բայց երկրպագուներին ավելի հուզում է հարցը՝ ով է Ֆոքսի ապագա երեխայի հայրը: Անցած տարվա օգոստոսին Ֆոքսը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից:
Իրենց շփումը դերասանները երբեք չեն դադարեցրել, նրանք 2 որդի ունեն՝ Նոան և Բոդին: Իսկ վերջերս, ԶԼՄ-ների տեղեկությամբ, զույգը սկսել է միասին ժամանակ անցկացնել նաև առանց երեխաների:
Մեգան Ֆոքսը և Բրայան Օսթին Գրինը








































