Երկուշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը Ամերիկայի քաղաքացիներին նախազգուշացրել է Սաուդյան Արաբիա այցելությունների վտանգավորության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում մանրամասն ուսումնասիրել ռիսկերը՝ կապված Սաուդյան Արաբիա ճանապարհորդությունների հետ: Շարունակում են հաղորդագրություններ ստացվել ԱՄՆ և այլ Արևմտյան պետությունների հպատակների նկատմամբ սպառնալիքների մասին, ինչպես նաև այն վայրերի նկատմամբ, որտեղ նրանք հաճախ հավաքվում են»,- ասված է հատուկ ծանուցման մեջ:
Նաև նշվում է, որ վտանգների մի մասը կապված է հարևան երկրներում՝ Իրաքում և Եմենում իրավիճակի հետ: «Անվտանգության հետ կապված սպառնալիքները շարունակվում են, և ահաբեկչական խմբավորումները, որոնց մի մասը կապված են ԴԱԻՇ-ի և «Ալ Քաիդա»-յի հետ, նշանակետեր են ընտրում Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի հետաքրքրությունները: Հնարավոր նպատակակետեր կարող են լինել հյուրանոցները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, միջազգային դպրոցները և այլ օբյեկտներ, ինչպես նաև կառավարական շենքերը և տնտեսական կամ առևտրային կետերը թագավորության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները առանց թույլտվության իրավունք չունեն տարածք այցելելու Եմենի սահմանից 50 մղոնի սահմաններում»:










































