Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով ԱՄԷ-ում Global Leaders Debate («Համաշխարհային առաջնորդների բանավեճերը») պլանային նիստի ժամանակ, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը, որը զգալիորեն մեծացրել է Վրաստանի գրավչությունը որպես ինվեստիցիոն երկիր, վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումն է․
«Վրաստանն առավելագույն կերպով օգտագործում է այն հնարավորությունները, որոնք մեր առջև բացում է երկու տարի առաջ ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին ստորագրված համաձայնագիրը։
Վերջին տարիներին Վրաստանում աճում են օտար ներդրումները։ 2014 թվականին ֆիքսել ենք 80 տոկոսանոց աճ և ներդրումների ծավալը կազմել է 1․75 միլիարդ դոլար։ Այդ աճի ամենակարևոր պատճառը բիզնեսի վրա կողմնորոշված քաղաքականությունն է»։
Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի սևծովյան հատվածում կառուցվում է Անակլիայի խորջրյա նավահանգիստը, որը կմեծացնի տարանցիկ պոտենցիալը։ Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Անակլիայի նավահանգստի տարեկան բեռնաշրջանառության ծավալը պետք է կազմի 100 միլիոն տոննա։










































