«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի կարծիքով՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում կրած պարտությունը ողբերգություն չէ: Լուիս Էնրիկեի սաները պարտվել են 0:1 հաշվով:
«Թիմը գիտի, որ պետք է նվաճի բոլոր տիտղոսները: Առաջիկա 6 շաբաթների ընթացքում «Բարսելոնա»-ն պետք է հաղթի բոլոր մրցաշարերում: Պարտությունն էլ նորմալ երևույթ է:
Այժմ ամենակարևորը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ատլետիկո»-ի դեմ խաղն է: Այն մեր մեծ եզրափակիչն է, քանի որ խոսք է գնում մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգրի մասին»,- Sport-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:









































