Տարածաշրջանային հակամարտությունները՝ կապված անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, նման Սիրիայում և Ուկրաինայում ճգնաժամին, բարդացնում են միջուկային զինաթափման հետ կապված աշխատանքը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է միջուկային զինաթափմանը և չտարածմանը նվիրված Հիրոսիմայի հռչակագրում, որը G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդունել են Հիրոսիմայում:
«Այդ պատմական հանդիպմանը մենք հաստատում ենք մեր հավատարմությունը բոլորի համար ավելի անվտանգ աշխարհի որոնմանը, ինչպես նաև առանց միջուկային զենքի աշխարհի համար պայմանների ստեղծմանը»,- նշվում է փաստաթղթում:
«Այդ խնդիրն ավելի է բարդանում մի շարք շրջաններում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով՝ ինչպես Սիրիայում և Ուկրաինայում, այնպես էլ, մասնավորապես, Հյուսիսային Կորեայի կրկնվող սադրանքների պատճառով»,- նշվում է փաստաթղթում:
«Ոչ մի պետություն չպետք է միջուկային փորձարկումներ կատարի»,- ասվում է Հիրոսիմայի հռչակագրում:












































