Ռուսաստանի դեմ Արևմուտքի երկրների պատժամիջոցների տևողությունն ուղղակիորեն կախված է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն առնչվող Մինսկի պայմանավորվածությունների կատարումից: Այս մասին ասվում է «յոթյակի» երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման մասնակիցների ամփոփ հայտարարության մեջ, որն ավարտվում է Հիրոսիմայում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Պատժամիջոցների տևողությունն ուղղակիորեն կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարումից և Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից»,- ասվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ G7-ը ճանաչում է Ռուսաստանի հետ երկխոսության աջակցման կարևորությունը։







































