Monday, 29 06 2026
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ

ՀՔԱՎԳ-ը 16 անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկություն է հավաքել

2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց կորչելու հանգամանքների, նրանց գտնվելու հավանական վայրի և ճակատագրի, ռազմագերիների՝ գերության մեջ ընկնելու հանգամանքների, ետ վերադարձնելու ուղղությամբ հնարավոր գործողություններին աջակցելու, ինչպես նաև զինծառայողների զոհվելու հանգամանքների և պատճառների ուսումնասիրության, նրանց հարազատների տեղեկություններ ստանալու իրավունքին աջակցելու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղեկատվության հավաքագրման աշխատանքները։

Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են, և նրանց հարազատները գտնվում են անորոշության մեջ, չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:

Մինչ այս պահը Կազմակերպության կողմից տեղեկություններ են հավաքագրվել 16 անհայտ կորած անձանց վերաբերյալ, որոնք ստացվել են հարազատներից, սոցիալական ցանցերից, լրատվական միջոցներից և պաշտոնական աղբյուրներից: Համապատասխան հարցումներ են ուղղվել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գործողությունների հետևանքով այս և հետագա հնարավոր անհետացումների ուղղությամբ պետության ուղղակի պարտավորությունն է ոչ միայն կատարել հանգամանալից ուսումնասիրություն` պարզելու անհետացումների պատճառները և հանգամանքները, այլև համապատասխան տեղեկությունը տրամադրել նրանց հարազատներին։

25 տարի անց, դեռևս 1992-1994թթ ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ անհայտ կորած անձանց հարազատները մինչ այժմ որևէ տեղեկություն չունեն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ։ Ճիշտ է, այդ թվականներին դեռևս նոր էին ձևավորվում պետական ինստիտուտները, և հնարավոր էին շատ դժվարություններ, սակայն 25 տարի անց, վերստին նույն իրավիաճկում հայտնվելն առնվազն մտահոգիչ պետք է համարել։

Պետության վարքագիծը պետք է համապատասխանի Ժնևյան կոնվենցիաներով վերցրած պարտավորություններին:
Անհայտ կորած անձանց խնդիրների լուծման գլխավոր պայմաններից մեկը կարող էր հանդիսանալ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որով կսահմանվեր ինքնուրույն պետական մարմնի կողմից անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, նրանց հարազատներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, և որ շատ կարևոր է, հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցության ցուցաբերումը։

Սակայն, այն այդպես էլ չընդունվեց, և ինչպես ցույց տվեց ներկա իրավիճակը, այն ոչ միայն անհրաժեշտ է, այլև խիստ հրատապ, քանի որ դրա ընդունումը կարող էր ունենալ կանխարգելիչ նշանակություն, ինչպես նաև հնարավորություն կտար ապահովելու անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը և համակողմանի աջակցության տրամադրումը։

Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ անհայտ կորածների խնդիրները իրենց բնույթով մարդասիրական են, և անթույլատրելի է այն որևէ քաղաքական նպատակով շահարկումը։ Հակամարտության կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մեկը մյուսին փոխանցելու, և հայտնաբերված անձանց կամ նրանց մարմինները տեղափոխելու ուղղությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ աշխատանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում