Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր հրաժարականից հետո «Ազգային ճակատ» կուսակցությունը մնում է կոալիցիայի մեջ, հայտնում է pravda.com.ua-ն: Այդ մասին նա հայտնել է «10 րոպե վարչապետի հետ» ծրագրում:
Յացենյուկը հայտնել է նաև, որ հանձնում է իր լիազորությունները և հեռանում է պաշտոնից: Ապրիլի 12-ին որոշումը կփոխանցվի Գերագույն ռադա:










































