Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկա ամռանը վերադառնալու է աշխատանքի: Նա նաև հերքել է, որ պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
«Վան Գալն ընկերս է: Մի քանի տարի աշխատել եմ նրա հետ: Մշտապես անունս կապում են այս կամ այն ակումբի հետ: Ամռանն աշխատանքի եմ անցնելու, բայց կարող եմ հավաստացնել, որ առայժմ պայմանագիր չեմ ստորագրել որևէ ակումբի, այդ թվում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Բաց եմ ցանկացած առաջարկի համար, լինի դա ակումբից կամ հավաքականից: Անկեղծ ասած նախընտրում եմ ակումբը, սակայն պետք է վերլուծեմ ու հասկանամ՝ ինչն է ավելի լավ կարիերայիս համար:
Նախընտրում եմ Անգլիան: Սիրում եմ այս երկիրը, այստեղի ֆուտբոլը: Ընտանիքս երջանիկ է այստեղ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:









































