Ավտովթարում զոհված դերասան Փոլ Ուոքերի դուստրը հոր մահվան համար դատարանով շահել է $10 միլիոն, հայտնում է Los Angeles Times-ը:
Նշվում է, որ աղջիկը դա շահել է ավտոմեքենայի տեր Ռոջեր Ռոդասի ընտանիքից, ով վարել է ավտոմեքենան: Ուոքեր ընտանիքի փաստաբանի խոսքով՝ այդ գումարը հանդիսանում է այն միջոցների փոքր մասը, որ կարող էր աշխատել դերասանը:
Ուոքերը զոհվել է 2013 թվականին: Դերասանի ընկեր Ռոջեր Ռոդասը իր Porsche Carrera GT ավտոմեքենան մերձքաղաքային փողոցով վարել է 130-150 կմ/ժամ արագությամբ՝ 72 կմ/ժամի փոխարեն: Ավտոմեքենան կորցրել է ղեկավարումը, հարվածել է դիմացի սյանը և այրվել: Արդյունքում երկուսն էլ մահացել են:










































