Լոնդոնի «Չելսի»-ն բանակցություններ կսկսի Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
Լոնդոնցիները շարունակում են հուսալ, որ իրենց կհաջողվի գնել 28-ամյա չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են 40 մլն եվրո վճարել Վիդալի իրավունքների դիմաց:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիդալը մասնակցել է 216 հանդիպումների, երկու գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել: Բացի այդ, կիսապաշտպանը մեկ գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 8 խաղերում:









































