Acer ընկերությունը Թայպեյում (Թայվան) անցկացված Computex 2013 ցուցահանդեսին ներկայացրել է Acer Iconia W3 պլանշետը: Այս մասին հայտնում է Engadget-ը:
Շնորհիվ էկրանի՝ սարքը դարձել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող ներկայում ամենափոքր պլանշետը: Դիսփլեյի անկյունագիծը 8.1 դյույմ է, խտությունը՝ 1280×800 կետ:
Iconia W3-ը կշռում է 540 գրամ: Սարքի հաստությունը կազմում է 1.35 սմ: Պլանշետը հնարավոր է նոթբուքի վերածել՝ դրան միացնելով ստեղնաշար: Ստեղնաշարն առանձին վաճառվում է 69 դոլարով:
Acer-ի նորույթն ունի Intel Atom Z2760 պրոցեսոր, երկու երկպիքսելանոց տեսախցիկ, Bluetooth մոդուլ, micro-USB և micro-HDMI հնարավորություններ:
Սարքը կվաճառվի հունիսին: 32 գբ հիշողությամբ տարբերակը կարժենա 329, իսկ 64 գբ հիշողությամբ տարբերակը՝ 379 եվրո: