Սմարթֆոնների Touch Titans ծրագրի ամերիկացի մշակողը մտքի ուժի օգնությամբ ավտոմեքենաները ղեկավարելու մեթոդ է մշակել, հայտնում է motor.ru-ն: Առաջին փորձարկման տեսահոլովակը, որտեղ Tesla Model S-ը ենթարկվում է հեռակա հրամանների, հրապարակված է ընկերության YouTube-ի էջում:
Համակարգի հիմքում ընկած է Emotiv Insight անլար սաղավարտը, որը կարդում է գլխուղեղի ազդանշանները և գլխի շարժումները և դրանք վերածում հասարակ հրամանների: Touch Titans-ում կարողացել են այդ տվյալները ուղղորդել «Տեսլա»-յի ղեկավարմանը, ստիպելով մեքենային շարժվել առաջ և հետ:











































