Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության չճանաչումն անվանել է փոխզիջում, հայտնում է Deutsche Welle-ն:
Պետության ղեկավարի խոսքերով` անկախության ճանաչումը կնշանակի հայկական կողմի հրաժարումը հակամարտության կարգավորման բանակցություններից: Սակայն Սարգսյանը ընդգծել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:
Նախագահը նշել է, որ հայկական կողմը սպասում էր ռազմական գործողությունների սկսմանը, սակայն ասել է, որ մարտերի սկսումից երեք օր անց կրակի դադարեցումը պատահականություն չի եղել:











































