«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ թիմի պաշտպան Վենսան Կոմպանին կարող է ապաքինվել վնասվածքից և մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը:
«Կհետևենք, թե ինչպես է Կոմպանին աշխատում այս շաբաթ: Դեռ բարդ ասել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Վենսանը վերականգնվի:
Սակայն չեմ բացառում, որ Կոմպանին կարող է մասնակցել ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը»- Goal-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































