ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայից, ինչպես դաշինքի ցանկացած այլ անդամ երկրից, ակնկալում է մարդու իրավունքների պաշտպանություն, հարգանք անձի ազատությունների և ժողովրդավարության հանձնառության հանդեպ։
«ՆԱՏՕ-ն հիմնված է մի քանի առանցքային արժեքների վրա՝ հարգանք մարդու իրավունքների, անձի ազատության և ժողովրդավարության հանդեպ։ Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները կպահպանեն այդ արժեքները»,- ասել է նա Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չի՞ բարդացրել արդյոք Անկարայի հանդեպ քննադատությունը ՆԱՏՕ-ի առաքելությունը որպես կամուրջ ԵՄ-ի և Թուրքիայի միջև՝ միգրացիոն ճգնաժամի լուծման և ահաբեկչության դեմ պայքարի գործում։
Ավելի վաղ միջազգաին իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնել էր, որ Թուրքիան կրակ է բացում սիրիացի փախստականների վրա և նրանց հայրենիք արտաքսում ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրի ստորագրումից հետո՝ այդ կերպ խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։









































