«Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով հայտարարել է, որ պատրաստ է ամռանը Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ տեղափոխվել, ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է:
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը բելգիացուն դիտարկում է որպես Զլատան Իբրահիմովիչի փոխարինող: Բլանն անձամբ է հետևել 22-ամյա Լուկակուի խաղին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն ու «Յուվենտուս»-ը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ:










































