Լեսթերի քաղաքապետ Պիտեր Սոուլսբին հայտարարել է, որ բարձր է գնահատում «Լեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների աշխատանքը: Ակումբն ամեն ինչ անում է` Անգլիայի չեմպիոն դառնալու համար: Քաղաքապետը նշել է, որ քաղաքի որոշ փողոցներ կարող են անվանափոխվել և կրել Ռանիերի և նրա սաների անունները:
«Լեսթերը նախկինում նշել է որոշ մարզիկների ձեռքբերումները: Մենք շրջան ունենք` անվանված ի պատիվ գոլֆիստների, Lineker Road` ի պատիվ նախկինում հայտնի ֆուտբոլիստ Գարի Լինեկերի:
«Լեսթեր Սիթի»-ի հաջողությունները պայմանավորված են թիմային ջանքերով: Այնպես որ, բացի Vardy Vale-ը մենք չենք կարող չունենալ Schmeichel Street, Drinkwater Drive և Ranieri Road»,- Sky Sports-ը մեջբերում է Սոուլսբիի խոսքերը:











































