Դաշնային դատավորն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում վճռել է, որ Porsche ավտոարտադրողը մեղավոր չէ վթարի համար, որի հետևանքով 2013 թ. զոհվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ավելի վաղ դերասանի հայրն ու աղջիկը Porsche-ին դատի էին տվել: Դերասանի ընտանիքը պնդում է, որ 2005 թ. արտադրության Porsche Carrera GT ավտոմեքենան, որով Ուոքերը վթարի է ենթարկվել, բավականաչափ հուսալի չի եղել անվտանգության առումով:
Հետաքննությունը ցույց է տվել, որ ավտոմեքենայում որևէ տեխնիկական անսարքություն չի եղել, որը կարող էր հանգեցնել մայրուղուց մեքենայի դուրս գալուն:
Ուոքերը զոհվել է 2013 թ. նոյեմբերին Սանտա Կլարիտա քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտ:








































