Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն չոր հացադուլ է սկսել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը։
«Նադեժդա Սավչենկոն չոր հացադուլ է սկսել»,- գրել է Ֆեյգինը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավոր հյուպատոսության միջոցով Սավչենկոյին աջակցության խոսքեր էր փոխանցել։
Մարտի 22-ին Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման՝ պատժաժամկետին ավելացնելով 30 հազար ռուբլու տուգանք սահմանը ապօրինի հատելու համար։











































