HP ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ նոթբուքը՝ Spectre 13-ը, որի հաստությունը 10.4 մմ է։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։
Նշվում է, որ ստորին կափարիչը պատրաստված է ածխածնային մանրաթելից, ինչի հաշվին նոթբուքը կշռում է 1.1 կգ, կորպուսի մնացած մասը պատրաստված է ալյումինից։
13.3 դյույմ անկյունագծով IPS-դիսփլեյը պաշտպանված է Corning Gorilla Glass ապակիով և ունի 1080p խտություն։ Սարքը մատակարարվում է Intel Core i5 և i7 պրոցեսորներով։
Նոթբուքն ունի USB Type-C երեք բնիկ։ Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորմամբ 9.5 ժամ աշխատանք։
Վաճառքը կսկսվի մայիսի 13-ին, սարքը կարժենա 1170 դոլար։











































