Monday, 29 06 2026
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Այս հայրենասիրական էյֆորիային հետևելու է դաժան, ծանր աշխատանքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՆԳ նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս փուլում որոշվեց այսպիսի նախահարձակ գործողությունների դիմել: Ի՞նչ գործոններ կային և այսօր էլ կան, որոնք կարող են նպաստել, որ Ադրբեջանը շարունակի իր նախահարձակ ռազմական գործողությունները: Այս 3 օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ հայտարարվեց, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ նախօրեին հայտարարեց, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն չնայած այդ հայտարարություններին և միջազգային կազմակերպությունների և տարբեր պետությունների կոչերին՝ ռազմական գործողությունները շարունակվում են: Ինչի՞ց է ոգևորված և ինչի՞ վրա է հույսը դրել Ադրբեջանը:

– Անդրադառնամ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին: Մենք ամեն ինչին ամեն րոպե պատրաստ պետք է լինենք, որովհետև չավարտված պատերազմ ունենք: Պետք է պատրաստ լինեինք և ադեկվատ գործողություններ կիրառեինք, որովհետև թշնամին նենգ է և չար: Այս պարագայում մեր երկրի կառավարման  համակարգը պետք է ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա դրված լինի, որպեսզի մեզ համար ոչինչ անկանկալ չլինի: Տրամաբանություն չկար. այս պարագայում, երբ երկու երկրների նախագահները հրավիրվել էին Վաշինգտոն, նույնիսկ ցանկություն կար նրանց հարաբերությունները մերձեցնելու, խաղաղության գործընթացին ընթացք տալու, եռանախագահողներն այնտեղ էին, և նրանք հարձակվում են: Եթե առողջ բանականության տեր մարդու մասին լիներ խոսքը, գուցե կարողանայի պատճառները հասկանալ: Բայց մի բան պարզ է. առյուծի կաթ չէր խմել, այն էլ՝ այս կարգի մասշտաբային գործողություններ սկսեց մի քանի ուղղություններով: Դա նշանակում է, որ ինչ-որ կենտրոններ, ինչ-որ երկիր կա, որը ոչ թե դրդել, այլ իր համաձայնությունը, «դաբրոն» տվել էր, աջակցության խնդիր էր նրանց առջև դրել այս քայլին գնալու համար:

– Կարծեք թե Թուրքիան տևական ժամանակ պատրաստ էր դրան գալու: Արդյո՞ք կարծում եք, որ կար Թուրքիայից դուրս այլ…

– Մեր տարածաշրջանը շատ բարդ է: Թուրքիան խաղացող է դարձել, բայց ոչ այդ կարգի մեծ խաղացող, որ նրա դրդմամբ Ադրբեջանը գնար որոշակի գործողություների:

– Այդ դեպքում ո՞վ է մնում. մնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը, որ կարող են ունենալ նման պոտենցիալ:

– Եթե ինֆորմացիային ամբողջական տիրապետեի, կհասկանայի նրանց գործողությունների իմաստը: Վերջին հաշվով, նրանք ոչինչ չշահեցին, չշահեց նաև Հայաստանը: Ի՞նչ էր, ռուսների ասածի նման՝ «ռազվեդկա սբոյըմ»… Ոչ մի տարածաշրջան այս աստիճանի միլիտարիզացված չէ, ինչպես Կովկասը՝ մեր հարաբերության պարագաներում: Մոտ երկու տարի է սիրիական պատերազմն ընթանում է, բայց այնտեղ այդպիսի ուժգնության զինատեսակներ չկային, ինչպիսին այստեղ են կիրառվում այս երեք օրերին: Մենք էլ նրանցից պակաս չենք զինատեսակներ ունենալու առումով: Միգուցե «ատամ գցեցին» մեր հնարավորությունները տեսնելու համար: Փառք ու պատիվ մեր տղաներին, մեր բանակին: Բոլոր պետական այրերը հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը պետք է սովորեն այ այս տղաներից: Մարդիկ, անկախ նրանից, թե սոցիալական ինչ իրավիճակում են գտնվում, անկախ նրանից ինչ աստիճանի նեղվածություն, դժգոհություն ունեին իշխանություններից, պետությունից, մեզանից՝ բոլորիցս, մոռացան: Այս խորհուրդը պետք է ամբողջացվի: Մենք մեր բոլոր կարգի հաջողություններն ունեցել ենք, երբ ազգի կոնսոլիդացիա է եղել ինչ-որ գաղափարի շուրջ:

– Սա կարծես թե թեստ էր՝ տեսնելու, թե ինչպիսին կլինի հայկական կողմի արձագանքը, և կարծում եմ, սրա հետ կապված էլ հետևություններ կանի հակառակորդը: Բայց սա շատ ոգևորիչ է նախնական փուլում, իսկ եթե, Աստված մի արասցե, երկարաժամկետ զարգացումներ լինե՞ն: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ լինեն երկարատև զարգացումներ, որովհետև տեսակետ կա, որ Ադրբեջանը ընդամենը շփման գիծ է փոխում, հետագայում միջնորդ խմբի փոփոխության կամ այլ հարցերի շուրջ իր տեսակետն առաջ տանելու համար:

– Քանի որ այդ բոլոր դիրքերը ես պատկերացնում եմ, և՛ այն կողմում եմ եղել, և՛ այս, այնտեղ պատահական դիրք չկար, բոլորը մտածված էին, որ ժամանակին մենք ամրացրել էինք, այնպես որ՝ այդ խնդիրը  ցավագին է, ինչու եմ ասում. խոսքը միայն 100-200 մետրի մասին չէ, խոսքը նաև հոգեբանական խնդրի մասին է: Ադրբեջանցիներն այս ամենին շատ լավ էին պատրաստվել: Այսօր մենք ինքնաքննադատական բաների մասին չպետք է խոսենք, որովհետև օրվա խորհուդը դա չէ, օրվա խորհուրդը այսօր արագ խաղաղություն հաստատելն է:

– Բայց անտեսել էլ պետք չէ:

– Անտեսել՝ չէ: Ես ուզում եմ Արամ Սարգսյանի խոսքերը կրկնել. «Հայրենասիրությունն ու բարեգործությունը բովանդակային առումով գեղեցիկ են համեստության մեջ»: Այս ամեն ինչից պետք չէ շոու սարքել, որովհետև այս հայրենասիրական էյֆորիային, ես իմ փորձից եմ ասում, հետևելու է դաժան, ծանր, ամենօրյա աշխատանք՝ ռազմաճակատի հետ կապված: Այսինքն՝ եթե զուտ պայմանականորեն այն ժամանակ այդ տղաները 15 օրը մեկ պետք է հերթափոխը փոխեին, հիմա, տարիքի հետ կապված, մենք պետք է մտածեք այդ մասին: Այս բոլորը պետք է պլանավորվի: Պետական կառույցները նորմալ աշխատեցին, բայց ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է աշխատեն: Եթե մարդն ի զորու չէ կամ զենք բռնելու ձևը չգիտի, նրա Ղարաբաղ գնալն անիմաստ է, ավելի լավ է այստեղ հանրօգուտ աշխատանքով զբաղվի, ամենքս անելիք ունենալու ենք, բայց այդ ամեն ինչը պետք է լինի կանոնակարգված, և առանց կուրծք ծեծելու:

– Իսկ դուք տեսնո՞ւմ եք ոմանց կողմից նման դրսևորումներ:

– Ես էլ եմ տեսնում, դուք էլ եք տեսնում: Ես ուզում եմ ասել, որ սա պետք է մեր կենցաղը դառնա, քանի դեռ պաշտոնական խաղաղություն չի հաստատվել… Այ այսօրվա մեր խորհրդարանի որոշ անձանց, իշխանական օղակների հռետորաբանությունը, երկու տարի առաջ պետք է լիներ: Մեկին չքննադատենք, ռուսների հասցեին բան չասենք… Բա չասե՞նք՝ էսքան զենք կարելի՞ է տալ, մի օր էդ զենքը կրակելու է, չէ՞: Ես չեմ ասում՝ եկեք հարաբերությունները փչացնենք կամ խզենք, բայց զգաստացնենք մեր գործընկերներին: Եվ հետո, վերջին հաշվով, նրանք նախահարձակ են եղել, ամեն վայրագություն արել են, էսօր ամբողջ աշխարհի հասարակական կարծիքը պիտի մեր կողմը լինի, բայց, ցավոք սրտի, չգիտեմ այդ դիվանագիտական աղբյուրները…Համոզված եմ, որ միջազգային հանրությունը երևի խելքի կգա, որովհետև նույնիսկ եթե որոշ գերտերությունների դրդմամբ կամ թողտվությամբ այս նախադեպը եղավ, նրանք թող հասկանան, որ այդքան զենքերի պարագաներում պրոցեսը կարող է նույնիսկ իրենց համար անկառավարելի լինել:

– Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ի դեպ, նման հայտարարությամբ էր հանդես եկել՝ հասցեական նշելով, որ  հատկապես Ադրբեջանին է ուղղվում կոչը, որ սա կարող է անկառավարելի գործընթացի հասցնել ամբողջ Կովկասում:  Փաստորեն, միայն ՀԱՊԿ-ն է, որ հասցեական  երկրորդ անգամ կոչով դիմում է: Մնացած բոլոր դեպքերում դիմում են երկու կողմերին հավասար:

– ՀԱՊԿ-ն էլ է այդ ամեն ինչն ուշացած անում, եթե ՀԱՊԿ-ը մի քանի անգամ սաստեր, Ադրբեջանը չէր համարձակվի կամ այդքան զենք չվաճառեին, նրանք հարբեցին զենքի այդքան քանակից, չհասկացան, որ զենքը մասնագետով, հոգով, մարդով, հերոսով է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում