Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Մավրը» կատարեց իր գործը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հաստատեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանվիչի Հայաստանից հեռանալու տեղեկությունը: Դեսպանը կհեռանա հունիսին:

Համաձայնեք, որ հետաքրքրական է: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հեռանում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար հանգուցային դիտվող ամսից` մայիսից հետո: Եվ այդ առումով բավական ուշագրավ է հիշատակել այն հանգամանքը, որ վերջին շրջանում ծավալված ընդդիմություն-իշխանություն գործընթացի միջնորդական ջանքը հայաստանյան լրատվամիջոցները վերագրում էին հենց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Եվ այն, որ ընդդիմության և իշխանության փոխհարաբերություններում տեղի ունեցավ շատ արագ և փաստացի շրջադարձային փոփոխություն, անկախ այն բանից, թե որքան կտևի այն և ինչ շարունակություն կունենա, վկայում է, որ դեսպան Յովանովիչը կատարել է իր խնդիրը և նա այլևս Հայաստանում անելիք չունի. «Մավրն» արեց իր գործը, «մավրը» կարող է հեռանալ:

Ի՞նչ է սպասվում դրանից հետո: Հատկանշական ևս մի դրվագ: Հայաստանում նախագահի և խորհրդարանի նախորդ ընտրություններն ԱՄՆ-ը փաստորեն անցկացրեց առանց դեսպանի: Ջոն Էվանսը հայտնի պատմությունից հետո հեռացել էր, իսկ նոր դեսպանն այդպես էլ ոչ մի կերպ չէր նշանակվում: ԱՄՆ-ն Հայաստանում դեսպան նշանակեց ընտրությունից հետո միայն, և հետաքրքրական էր, որ նշանակվեց մինչ այդ Ղրղզստանում աշխատած Մարի Յովանովիչը: Իսկ թե մինչ այդ ինչ էր եղել Ղրղզստանում, հիշում են թերևս բոլորը` նախկին նախագահ Ակաևը հեռացել էլ ժողովրդական հուզումների հետևանքով: Ուղղակի իմաստով Հայաստանում նախագահի հեռացում տեղի չունեցավ, սակայն այն, ինչ տեղի է ունենում ներքաղաքական դաշտում այժմ` փաստացի պակաս հեղափոխական չէ իր էությամբ, քանի որ ներկայիս դաշտից էլ կարծես թե հեռացվում է Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե իր «էպոխայի» հետ միասին: Ըստ ամենայնի, պետք է ենթադրել, որ Հայաստանը թևակոխում է նոր էպոխա, որի մասին որոշակի պատկերացումների նախադրյալներ կարող է առաջացնել հենց ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը:

Ո՞ւմ կառաջադրի ԱՄՆ-ը Հայաստանի համար: Պարզ է, որ ներկայիս հանգուցային փուլում ԱՄՆ-ը Հայաստանը չի թողնի առանց դեսպանի, թեև իհարկե շատ դեպքերում էլ դեսպանի կարգավիճակը պայմանական է և ասենք կարող է բավական մեծ գործ անել անգամ պաշտոնակատարը: Բայց, բոլոր դեպքերում, ԱՄՆ-ն առաջիկա դիվանագիտական կադրային քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, թերևս որոշակի հիմքեր կտա ենթադրություններ անելու զարգացումների հետագա ընթացքի մասին: Չի բացառվում իհարկե, որ Միացյալ Նահանգները 2007-08-ի տարբերակով որոշեն առանց դեսպանի անցկացնել նաև Հայաստանի 2012-13 ընտրական փուլը, ինչն ի դեպ նույնպես կլինի վերաբերմունքի հետաքրքիր դրսևորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում