Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան ծրագրում է Ժնևում միջսիրիական բանակցությունները վերսկսել ապրիլի 11-ին, ինչպեսև նախատեսված էր: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզին:
Ֆաուզին հայտնել է, որ երեքշաբթի Ժնևում իր հերթական նիստն է անցկացնում Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման հացերով նպատակային աշխատանքային խումբը, իսկ հումանիտար հարցերով խումբը ապրիլի 7-ին կհավաքվի:
Ամբողջական ձևաչափով միջսիրիական բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Ժնևում մարտի 14-24-ը:










































