«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ խաղից ունեցած իր սպասելիքների մասին:
«Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ խաղացել ենք «Ատլետիկո»-ի դեմ: Այնուամենայնիվ, պետք է ինչպես հարկն է ուսումնասիրել մրցակցին: Մենք պետք է պատրաստ լինենք, որ թիմն այս անգամ կարող է այլ կերպ խաղալ: «Ատլետիկո»-ն հստակ փիլիսոփայություն ունի: Այն պրեսինգի է ենթարկում և վտանգավոր հակագրոհներ կազմակերպում:
«Ատլետիկո»-ում անհատական հզոր խաղացողներ կան: Օրինակ, Գրիզմանը, Տորեսը: Մադրիդցիները կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար: Թիմը վտանգավոր է ստանդարտների ժամանակ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը:








































