Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերը հնարավոր կդարձնեն Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիան, հայտնում է TASS-ը: Այդ մասին ասված է Վրաստանի կառավարության մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
«Գեորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել իրավիճակի սրման և նորացված ռազմական գործողությունների առթիվ, որի արդյունքում կան զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերը հնարավոր կդարձնեն իրավիճակի ապաէսկալացիան, որը կարևոր է ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության հաստատման համար»,- գրված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ:








































