Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարող է ՊՍԺ տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ իսպանացի հարձակվողը փարիզյան ակումբի ղեկավարության կողմից դիտարկվում է, որ Զլատան Իբրահիմովիչի փոխարինող, ով կարող է փոխել ակումբային գրանցումը:
Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ Կոստայի տրանսֆերը 45մլն եվրո է գնահատվում: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ:







































