Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և բռնություններից անմիջապես հրաժարում, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածության, անմիջական հրաժարում որևէ տեսակի բռնությունից»,- ասել է նա` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց իրադրության սրացման մասին ստացված տեղեկությունները:
Զախարովան հայտնել է, որ «Ռուսաստանը սկսել է գործընկերների հետ խորհրդակցություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»: «Կհետևենք իրավիճակի զարգացմանը»,- նշել է նա:
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում կանցկացնի հերթական նիստը, որտեղ կքննարկվի հակամարտության գոտում սրված իրավիճակը:










































