Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տվյալներ է ներկայացրել Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածք զենքի և զինամթերքի անօրինական մատակարարման մասին: Համապատասխան նամակը ՄԱԿ-ի նախագահին ուղարկել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է RIA Novosti-ն:
«ԴԱԻՇ-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարը հանդիսանում է Թուրքիան, ով դրա մեջ օգտագործում է ոչ կառավարական կազմակերպություններին: Այդ ուղղությամբ աշխատանքները ղեկավարում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը: Փոխադրումը հիմնականում իրականացվում է ավտոմեքենաներով, այդ թվում հումանիտար բեռների շարասյան կազմում»,- ասված է նամակում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի փաստաթղթերի համակարգում ուրբաթ օրը:










































