Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Սերբիան ՆԱՏՕ-ին անդամագրվելու հավակնություն չունի՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Սերբիան վարում է նաև ռազմական չեզոքության քաղաքականություն։ Մեք մտադիր չենք, և Սերբիայում ոչ ոք չի նախաձեռնում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց։ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության մակարդակը պահպանվում է գործընկերության մակարդակի վրա՝ հանուն խաղաղության։ Մենք ոչ մի հավակնություն չունենք, և մեր ժողովուրդն ընդհանրապես չի աջակցում, որպեսզի Սերբիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Դաչիչը։
Սակայն նախարարը հավելել է, որ Սերբիան պատրաստ է կառուցողական փոխգործակցության դաշինքի հետ, որպեսզի չկրկնվեն 1999 թվականի ռմբակոծությունները։









































