Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Ճիչեր են արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ. ՄԻՊ-ը՝ «Նուբարաշենի» միջադեպի մասին. Armtimes.com

2015 թվականի հոկտեմբերին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյաննահազանգել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության դիմակավորված աշխատակիցները, քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել, շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Վերջինս նաև ահազանգել էր մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ էր մեկնել կալանավայր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հերքել էր, որ ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են  բանտարկյալների վրա՝ նշելով, որ ծառայողական քննության շրջանակներում մի քանի խցերում խուզարկություն է եղել, արգելված առարկաներ, իրեր են հայտնաբերվել, և որևէ բռնություն չի եղել:

Armtimes.comի փոխանցմամբ՝ և ահա ՀՀ ՄԻՊ-ն իր տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է այս խնդրին՝ գրելով, որ ըստ հրապարակային տեղեկությունների՝ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել, որի ընթացքում բռնություն են կիրառել այնտեղ պահվող անձանց նկատմամբ, ինչի պատճառով վերջիններս սկսել են ճիչեր արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ:

«Պաշտպանի ուսումնասիրությունների և ծառայողական քննության արդյունքների համադիր վերլուծությամբ հաստատվել է, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությանը մասնակցել են դիմակավորված անձինք, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից այրվել են իրեր, լսվել են գոռգռոցներ, խցերի դռներին հարվածելու ձայներ: Միաժամանակ, կալանավորված անձանց և դատապարտյալների պնդմամբ խուզարկությունն իրականացվել է անբարեկիրթ, կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող եղանակով (խուզարկություն իրականացնող ծառայողները հնչեցրել են վիրավորանքներ, ազատազրկվածների իրերը նետել են միջանցք), ինչն էլ դրդել է վերջիններիս կատարելու վերոնշյալ գործողությունները»,- ասվում է օմբուդսմենի հաղորդման մեջ:

Նշենք, որ իր հաղորդման Արդարադատության նախարարությանը վերաբերող բաժնում ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև ՔԿՀ-ներում առկա այլ խնդիրների:

 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում