Տնտեսության վերականգնման եւ գործազրկության խնդիրների լուծման ոչ արդյունավետ լուծումների համատեքստում զգալիորեն նվազել են նախագահ Օբամայի եւ Դեմոկրատական կուսակցության վարկանիշները:
Reuter գործակալության փոխանցմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱՄՆ բնակչության 48%-ը քվեարկելու է հանրապետականների օգտին, իսկ 44%-ը` դեմոկրատների: Եթե ձայներն այդպես բաշխվեն, ապա հանրապետականները ներկայացուցիչների պալատում կունենան 227 տեղ, իսկ Սենատում` 52 տեղ, դեմոկրատները համապատասխանաբար 208 եւ 48 տեղ: Այս պահին ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն ունեն 75-ով ավելի տեղ, քան հանրապետականները, իսկ Սենատում` 18-ով:








































