Tuesday, 07 05 2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է

Տարոն Մարգարյանը կարող է, բայց ի վիճակի չէ

Հանրապետության հրապարակի վերակառուցման նոր ծրագրի համաձայն՝ այնտեղ պետք է կառուցվեն ստորգետնյա անցումներ, պետք է որոշակի լուծում ապահովվի Լենինի արձանի տեղում ինչ-որ կոթող կառուցելու և վերգետնյա տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հանրապետության հրապարակի վերակառուցումը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ աղճատվել է հրապարակի ճարտարապետական տեսքը, առաջացել է ստվեր, որոնք խախտում են հրապարակի բարձրության և դոմինանտության կանոնները: Իսկ այդ խախտումները առաջ են եկել վերջին տարիներին հրապարակի կառավարական շենքերի անմիջապես հետևի հատվածներում կառուցված բարձրահարկ շենքերի պատճառով:

Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց, թե այն ժամանակ ո՞ւր էր նույն փոխքաղաքապետ Կամո Արեյանը, երբ քաղաքի տեսքը աղճատվում էր, ո՞ւր էր Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում անմիջական գործունեության արդյունքում աղճատվեց քաղաքի ճարտարապետական տեսքը: Եվ քանի որ նորակառույցները շատ ավելի բարձրահարկ են, քան կառավարության շենքերը, արդյոք ծրագիր կա՞ բարձրացնելու նաև կառավարության շենքերը: Փաշինյանը հիշեցրեց կառավարության շենքի վրա գմբեթ կառուցելու ծրագիրը:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ընդդիմացավ, թե՝ պատգամավորի հարցերը 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը չեն վերաբերում՝ հորդորելով այլ թեմայի շրջանակներում հարցեր չտալ: Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե իր հարցերը անմիջականորեն կապված են, քանի որ այդ պատասխանատու անձինք 2012 թվականին նույն բյուջեից աշխատավարձեր և նույնիսկ պարգևատրումներ են ստացել:

Այնուամենայնիվ, Կամո Արեյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման այս ծրագրի և մրցույթի մշակումը եղել է երկու տարի առաջ, և որ դրանով նախատեսվում է իսկապես կառուցել ստորգետնյա անցում, միգուցե նաև որոշակի լուծում գտնվի Լենինի արձանի տեղի և երթևեկության համար:

Նիկոլ Փաշինյանը նաև հարց բարձրացրեց՝ Երևան քաղաքի բյուջեն 46 միլիարդ դրամ է, և անհասկանալի է, թե ինչու այդ բյուջեն տնօրինող քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս քննարկումներին ներկա չէ: Նա նաև ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներին հորդորեց այդ հարցի վրա ուշադրություն դարձնել: Նրա խոսքերով՝ բյուջետային քննարկումների ժամանակացույցը կազմվում է ու իրենց տեղյակ է պահվում մեկ ամիս առաջ, և համապատասխան գերատեսչությունների ղեկավարները կարող էին իրենց գործունեությունն այնպես պլանավորել, որ ներկա գտնվեին մի քանի ժամ անցկացվող այդ քննարկմանը: Կամո Արեյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը ուներ Երևանի բյուջետային ծախսերը ներկայացնելու բոլոր հնարավորությունները, բայց հարգելի պատճառներով ի վիճակի չի եղել գալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում