Sky News Australia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Քիյամ քաղաքում չորեքշաբթի սերֆինգիստի վրա շնաձուկ է հարձակվել։ Հարձակման հետևանքով ուժեղ վնասվել է երիտասարդի ոտքը։ Նա ողջ է մնացել միայն իր ընկերոջ օպերատիվ գործողությունների շնորհիվ։
22-ամյա Բրետ Կոնելանը սերֆինգով զբաղվելիս հարձակման է ենթարկվել լողափից 100 մետր հեռավորության վրա։ Շնաձուկը կծել է նրա ձեռքը, ինչպես նաև ատամները մխրճել երիտասարդի ձախ ազդրի մեջ։
Երիտասարդի ընկել Ջոել Տրիստը, լսելով նրա գոռոցները, օգնության է հասել և Կոնելանին հասցրել է ափ։ Երջանիկ պատահականությամբ մոտակայքում գտնվել են բուժաշխատողներ, որոնք ինքնաշեն լարանի օգնությամբ կանգնեցրել են արյունահոսությունը։ Ավելի ուշ սերֆինգիստին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը ծանր է, սակայն կայուն։









































