Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Միջազգային գիտաժողով՝ Մայր Աթոռում

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մարտի 31-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» խորագրով միջազգային մեկօրյա գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպել էր Սուրբ Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամը` աջակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Ռուսաստանի կանանց միության: Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ և ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, հոգևոր և գիտական շրջանակների շուրջ 150 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Բացման խոսքում համաժողովի մասնակիցներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները` Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ուրախություն հայտնեց, որ համաժողովն անց է կացվում Հայաստանում` ի մասնավորի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Նաթան Սրբազանը, խոսելով ավանդության կարևորության և քրիստոնեական արժեքների պահպանության անհրաժեշտության մասին, ընդգծեց, որ եթե չկա ավանդություն ու հիշողություն, ազգը նմանվում է ամնեզիայով տառապող հիվանդի, ով չգիտի` ով է ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում:

Վերջում Նաթան արքեպիսկոսպոսը, աղոթելով ներկաների համար, բեղուն աշխատանք մաղթեց համաժողովի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ այն կբերի իր բարի պտուղները ապագա համագործակցության համար:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը` զեկուցելով Մայր Աթոռի ՔԴԿ գործունեության մասին:

Գիտաժողովի նիստերին ներկայացվեցին հետևյալ զեկույցները` «Ընտանիքի և երեխաների իրական շահերի պաշտպանության հարցերը Ռուսաստանի և Հայաստանի արդի հասարակություններում և ապագայի խնդիրը» (ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանին կից Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիա Մամիկոնյան), «Ընտանիքը որպես իրավունքի օբյեկտ» («Ռուսական ժողովրդական Սոբոր» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Արսենի ավագ քահանա Գրիգորյանց), «Անբարոյականության գաղափարախոսության հաղթարշավը և հասարակական բ արոյականությունը» (Իրավական գիտ. դ., պրոֆեսոր Իգոր Պոնկին), «Ընտանիքը որպես իրավունքի օբյեկտ» (Երևանի Ս. Աստվածածին ռուսական եկեղեցու հոգևոր հովիվ Արսենի ավագ քահանա Գրիգորյանց), «Ժամանակակից բժշկությունը և ավանդական արժեքները» (Ռուսական բնագիտական ակադեմիայի ակադեմիկոս, բժշկ. գ. դ., պրոֆեսոր Գառնիկ Քոչարյան), «Ավանդական արժեքները և եվրասիական ինտեգրացիան» (քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Խաչիկ Գալստյան), «Կրոնական աղանդները որպես հայկական հասարակության վրա արտաքին ուժերի ազդեցության գործիք» (Հ ումանիտար զարգացման միջազագային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյան), «Ավանդական արժեքների ճգնաժամը իբրև ազգային անվտանգության սպառնալիք» (Առաջանցիկ զարգացման և մտավոր-կադրային ռեսուրսի ձևավորման ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Պավել Ստեպանով):

Գիտաժողովի ավարտին ներկաների կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն:

Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի Ազգային արխիվի ջանքերով կազմակերպվել էր նաև ռուս-հայկական հոգևոր պատմական ժառանգությանը նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում